ԼԵՎ ՓԻՐՈՒԶՅԱՆ ԱՐԱՄԻ

Կենսաֆիզիկոս:
Բժշկ. գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1971),
ՌԳԱ ակադ. (2000, թղթ. անդամ՝ 1974),
ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամ (2005):
ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից:
Ծնվ. 16.07.1937թ., գ. Մանես (այժմ՝ ք. Ալավերդի):
Մահ․ 04.10.2013թ․։
Ա. Ա. Փիրուզյանի որդին,
Ա. Լ. Փիրուզյանի հայրը,
Է. Ա. Փիրուզյանի ամուսինը:
Ավարտել է ԵԲԻ (1961):
1965-ից՝ ԽՍՀՄ ԳԱ Քիմ. ֆիզիկայի ինստիտուտի բժշկական կենսաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ,
1970-84-ին, միաժամանակ՝ քիմիական միացությունների կենսբանական փորձարկումների ԳՀԻ տնօրեն,
2000-ից՝ ՌԳԱ Ֆիզքիմ. դեղաբանության տեսական հիմնախնդիրների կենտրոնի տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են կենսահամակարգերի վրա մագնիսական դաշտի, լազերային և այլ ճառագայթների ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմներին:
ԼԵՎ ՓԻՐՈՒԶՅԱՆի ղեկավարությամբ մշակվել են օրգանիզմում քիմիական միացությունների թունավորության, մուտածնության և ուռուցքածնության որոշման համալիր եղանակներ:
Առաջ է քաշել է կոֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի վերաբերյալ տեսություններ, մշակել է հայեցակարգ՝ ախտաբանական անատոմիայում օգտագործվող ներկանյութերը բուժիչ նպատակներով կիրառելու մասին:
Հաստատել է, որ էկոլոգիական գործոնների ու դեղանյութերի ազդեցության հանդեպ օրգանիզմի պատասխանը կախված է օրգանիզմի մետաբոլիզմի վիճակից:
ԱՄՆ-ի ավիատիեզերական ընկերության (1971), Աստղագնացության միջազգային ակադեմիայի (1980) անդամ:
Երկեր.
Действие физиологически активных соединений на биологические мембраны. М., 1974 (համահեղինակ);
Пероксидазосомы, М., 1977 (համահեղինակ);
Вопросы медицинской биофизики, М., 1988 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

