ԼԵՎՈՆ ՌՈՏԻՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Ֆիզքիմիկոս:
Քիմիական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1925):
ՀԽՍՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ:
Հայաստանում քիմիական բարձրագույն կրթության հիմնադիրներից:
Ծնվ. 22.05.1879թ., Թիֆլիս:
Մահ. 30.12.1964թ., Երևան:
Ա. Լ. Ռոտինյանի հայրը:
Ավարտել է Ս. Պետերբուրգի կայսերական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնագիտության բաժինը (1903):
1918-20-ին աշխատել է Թիֆլիսի համալսարանում:
1921-22-ին՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի, ապա՝ ՀԽՍՀ հողժողկոմատի և ԺՏԽ կենտրոնական միացյալ լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչ:
1923-30-ին՝ ԵՊՀ,
1930-38-ին՝ ԵՊԻ անօրգանական և ֆիզքիմիայի ամբիոնների,
1935-38-ին՝ Արմֆանի ֆիզքիմիայի բաժնի,
1943-46-ին՝ Կիրովականի քիմիական կոմբինատի գործարանային կենտրոնական լաբորատորիայի հետազոտական բաժնի վարիչ:
1957-60-ին աշխատել է ՀԽՍՀ ԺՏԽ Քիմիայի ԳՀԻ-ում:
Աշխատանքները վերաբերում են քիմիական ջերմադինամիկայի, անիզոտրոպ հեղուկների, քիմիական միացությունների և նրանց ելանյութերի կրիտիկական ջերմաստիճանների փոխադարձ կապի, մաքուր նյութերի մակերևույթների ուսումնասիրությանը:
ԱՌԱՋԻՆԸ և մեծ ճշտությամբ որոշել է (Վ. Սուխովսկու հետ) սնդիկի, ծարիրի, ալյումինի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանները:
ՀԽՍՀ հանքային և ոչ հանքային ապարների ուսումնասիրությունները (1922-27) հնարավոր դարձրին ցեմենտի և կարբիդի արտադրության կազմակերպումը Հայաստանում:
ԼԵՎՈՆ ՌՈՏԻՆՅԱՆի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են ՀԽՍՀ ԳԱ Քիմիայի ինստիտուտը, որոշ բուհերի քիմիայի ամբիոններ ու լաբորատորիաներ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

