ԽԱՉԱՏՈՒՐ ԷՐՏՐՈՒՄՑԻ (Առաքելյան)
Հանրագիտակ-փիլիսուիա, եկեղեցական գործիչ:
Հայկական կլասիցիզմի հիմնադիրներից:
Ծնվ. 1666թ.:
Մահ. 1740թ., Վենետիկ:
Սովորել է Հռոմի Ուրբանյան վարժարանում (1682-ից):
1708-ից՝ Վենետիկի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ:
«Համառօտական իմաստասիրութիւն» (հ.1-2, 1711) և այլ երկերում անդրադարձել է ժամանակի գրեթե բոլոր գիտնականներին: Նյութը համարել է անվերջ բաժանելի, հավերժական, որը շարժման հետևանքով մի ձևից անցնում է մեկ այլ ձևի:
Իմացաբանական և տրամաբանական հարցերում հետևել է ռացիոնալիզմի և սխոլաստիկայի ավանդական դրույթներին:
Գեղագիտական ըմբռնումները ձևավորվել են ռացիոնալիզմի և XVII դ. ֆրանսիական կլասիցիզմի տեսաբանների ազդեցությամբ:
Արվեստը բաժանել է «ծառայականի» (արհեստներ) և «ազատականի » (պոեզիա, երաժշտություն ևն), նրա նպատակն է եղել նպաստել հասարակության առաջընթացին, ծառայել բարոյական դաստիարակության խնդիրներին:
Երկեր.
Գիրք քերականութեան, Լիվոռնո, 1696:
Համառօտութիւն բարոյականի աստուածաբանութեան, Վետ., 1709:
Ճարտասանութիւն, Վնտ., 1713:
Լիակատար աստուածաբանութիւն, հ. 1 - 2 , 1729-34:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

