XACHENIK ANECI / ԽԱՉԵՆԻԿ ԱՆԵՑԻ
Ճարտարապետ, խաչքարեր կազմող քանդակագործ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Գործերը պահպանվել են Արցախի Վարանդա Գավառի Հացի և Նորշեն գյուղերի (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) միջև գտնվող «Բռի եղցի» կոչվող վայրում՝նույնանուն համալիրում:
ԽԱՉԵՆԻԿ ԱՆԵՑԻն XIII դ. կառուցել է առանձին կանգնած փոքրիկ եկեղեցի և բլրի ստորոտում կերտել երեք որմնափակ խաչքարերից հվ. կողմինը:
ԽԱՉԵՆԻԿ ԱՆԵՑԻն հարազատ է մնացել Անիի ճարտարապետական դպրոցին բնորոշ՝ հուշարձանների ճակատը մշւսկելու արտահայտչականությանը, խճանկարի տեխնիկայով տեղադրել բազմազան զարդապատկերներով սալիկներ:
Հս. հուշկապարիկի մոտ ագուցված սալաքարին ԽԱՉԵՆԻԿ ԱՆԵՑու արձանագրություն-հիշատակությունն է:
ԽԱՉԵՆԻԿ ԱՆԵՑու կառուցած որմնափակ խաչքարը XIII դ. տարածված նման հուշարձանների լավագույն նմուշներից է և ամենամեծերից:
Որմնափակի շրջանակի հս. ստորին մասում պահպանվել է ճարտ-վարդպետ-քանդակագործի արձանագրությունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |