KAMO - SIMON TER-PETROSYAN ARSHAKI / ԿԱՄՈ - ՍԻՄՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՇԱԿԻ
Ծնվ. 15(27).05.1882թ., Գորի:
Մահ. 14.07.1922թ., Թիֆլիս, զոհվել է ավտովթարից:
Հեղափոխական:
ՌԱԴԲԿ անդամ 1901-ից:
Սովորել է Սոսկվայի ռազմական ակադ-ում (1920):
1905-ին Թիֆլիսում մասնակցել է բանվ. մարտ. դրուժինաների կազմակերպմանը, գլխավորել բանվոր-մարտիկների ջոկատը:
Զինված ընդհարումների ժամանակ վիրավոր ձերբակալվել է և բանտարկվել:
1906-ին փախել է բանտից, մեկնել Ս. Պետերբուրգ, որտեղից անցել է արտասահման՝ զենք գնելու և այն Ռուսաստան տեղափոխելու համար:
1905-07-ին կազմակերպել է ցար. գանձարանից դրամի մի շարք բռնագրավումներ կուսակցության համար:
1907-ի նոյեմբ-ին գերմ. ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել և 1909-ին խելագար ձևացած Կ-ին հանձնել է ցար. ոստիկանությանը:
1911-ի օգոստ. 15-ին Կ. փախել է Թիֆլիսի Սետեխի բանտի հիվանդանոցից և մեկնել Փարիզ:
1912-ին վերադարձել է Ռուսաստան, ձերբակալվել և դատապարտվել է մահվան, որը 1913-ին փոխվել է 20 տարվա տաժանակրության:
Ազատվել է 1917-ի մարտին:
1919-ի ամռանը Կ. կազմակերպել է պարտիզան. ջոկատ և կռվել Դենիկինի զորքերի թիկունքում: Այնուհետև աշխատել է արտաքին առևտրի բնագավառում (1921) և Վրաստանի ֆինժողկոմատում (1922):
ԿԱՄՈյի մասին գրվել են գրքեր, նկարահանվել ֆիլմեր:
Գրակ.
Շ ա հ ո ւ մ յ ա ն Լ.Ս., Կամո, Ե., 1962:
Կամո, Սիմոն Տեր-Պետրոսյան (Մատենագիտություն), Ե., 1964:
Д у б и н с к и й - М у х а д з е И. М., Камо, Е., 1974.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |