KAMO GYANJYAN NSHANI (ARIACI) / ԿԱՄՈ ԳՅԱՆՋՅԱՆ ՆՇԱՆԻ (ԱՐԻԱՑԻ)
Ծնվ. 15.03.1948թ., Երևան:
Քանդակագործ, նկարիչ:
Ավարտել է ԵԳՈՒ(1968), ԵԳԹԻ(1974):
2003-ից դասավանդում է ԵԳԱ-ում:
1981-ին մասնակցել է Էրեբունիի թանգարանի ներքին դեկորատիվ հարդարմանը (Խալդի և Թեյշեբա աստվածների բարձրաքանդակները):
Գործերից են նաև «Տիեզերական կամքի ուրվականը» քանդակների շարքը («Տիեզերական սֆինքս», 1981, «Մետամորֆոզ», 1982, «Սմբատ Սպարապետ Գունդստաբլ», 1985 ևն), «Կամքի պոռթկում» (1979), «XX դարի Լաոկոնը» (1982), «Ահեղ դատաստան» (1997) երփնագիր կոմպոզիցիաները, «Աստեղային մարմին» (1991, «Տիեզերական կամքի նիրվանան» շարքից), «Տրանսցենդենտալ կոմպոզիցիա» (1993), «Տիեզերական էակ» (1994) գրաֆիկական աշխատանքները:
Հեղինակ է «Մենք՝ կամապաշտներս, ժամանակի ոլորտներում» (1997) և «Վերազանցական պոեզիայի հորիզոններում» (2000) գրքերի:
Անհատական ցուցահանդես՝ Երևանում (1979):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |