KARAPET IBR@ILEANU TEODORI / ԿԱՐԱՊԵՏ ԻԲՐԸԻԼԵԱՆՈՒ ԹԵՈԴՈՐԻ
Գրող, գրականագետ:
Բանասիրական գիտ. դոկտոր (1912):
Ծնվ. 23.05.1871թ., Տըրգու-Ֆրումոս:
Մահ. 12.03.1936թ., Բուխարեստ:
Ստեղծագործել է ռումիներեն:
Ռումինիայի ակադեմիայի ակադեմիկոս (1948, հետմահու),
Յասսիի համալսարանի պրոֆեսոր:
«Շկոալա նոուր» («Նոր դպրոց») պարբերականի (1889) հիմնադիրը և «Վիցա ռոմընեասկը» («Ռումինական կյանք») հանդեսի (1906-33, ընդմիջված 1914-18-ին) գաղափարական ղեկավարը:
Վերջինիս էջերում ԿԱՐԱՊԵՏ ԻԲՐԸԻԼԵԱՆՈՒն տպագրել է նաև Հայկական Հարցը արծարծող, երիտթուրքերի քաղաքականությունը մերկացնող, հայկական մշակույթը և ճարտարապետությունը արժևորող հոդվածներ:
Ուշագրավ են
«Քննադատական ոգին ռումինական մշակույթում » (1909),
«Գրողներ ու հոսանքներ» (1909),
«Վլահուցայի գրական ստեղծագործությունները » (1912),
«Նոթեր ու տպավորություններ» (1920),
«Ռումինական և արտասահմանյան գրողներ» (1926),
«Գրական ուսումնասիրություններ (1930),
«Մշակույթն ու գրականությունը» (1933) գրականագիտական աշխատությունները,
«Դիտելով կյանքը» (1930) փիլիսոփայական երկը,
«Ադելա» ինքնակենսագրական վեպը (1933, Ռումինիայի Ազգային մեծ մրցանակ) և այլն:
1971-ին ՅՈՒՆԵԱԿՕ-ի կողմից նշվել է ԿԱՐԱՊԵՏ ԻԲՐԸԻԼԵԱՆՈՒի ծննդյան 100-ամյակը:
1975-ին հրատարակվել է «Հուշեր Իբրըիլեանուի մասին» գիրքը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |