KONSTANTIN ORBELYAN AXAPARONI / ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ ԱՂԱՊԱՐՈՆԻ
Կոմպոզիտոր:
ՀՀ (1974), ԽՍՀՄ (1979) ժողովրդական արտիստ:
Ծնվ. 29.07.1928թ., Բաքու:
Կ. Հ. Օրբելյանի հորեղբայրը:
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1961):
1949-52-ին՝ Հայաստանի Էստրադային նվագախմբի դիրիժոր,
1956-92-ին՝ գեղարվեստական ղեկավար:
Գրել է Լարային կվարտետ (1956, Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի ոսկե մեդալ, 1957, Մոսկվա), Սիմֆոնիա (1961, համամիութ. մրց.), «Անմահություն » բալետը (բեմ.՝ 1969, Երևան), «Հուշարձան » (1955) և «Դեպի թռիչք» (1956) խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանք» (1967), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1973), բազմաթիվ Էստրադային Երգեր [«Սիրում Եմ քեզ, դու իմ Մոսկվա» (միջազգային փառատոնի մրցանակ, Բուդապեշտ, 1967), «Երևանյան մեղեդի», «Կեչիների աղմուկը, «Արևիկ», «Գալիս ես, գալիս ես» (Չեխոսլովակիայի և Գերմանիայի միջազգային փառատոների մրցանակներ)], պիեսներ, ջազային կոմպոզիցիաներ («Պոլիֆոնիկ պրելյուդ», ջազային Երաժշտության միջազգային փառատոնի մրցանակ, Պրահա, 1966), կինո և թատերական Երաժշտություն («ճանապարհ դեպի կրկես», 1963, «Թռիչք անդունդի վրայով», 1959, «Փառքի օղակներ», 1962, «2-Լեոնիդ-2», 1970, բոլորը՝ Հայֆիլմ, ևն):
Թողարկվել են ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆի երկերի ձայնապնակներ:
1993-ից բնակվում Է ԱՄՆ-ում:
Գրակ.
Б е р к о М., Константин Орбелян. Е., 1990
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |