ԿՈՍՏԱՆԴԻՆ
XII դ. վերջին քառորդի մանրանկարիչ:
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Աշխատել է Սկևռայի գրչատանը:
Մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցու և Վարդանի հետ 1173-ին նկարազարդել է «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռագրի տեղն անհտ):
Ներսես Լամբրոնացու և նրա եղբայր Հեթուվի համար 1193-ին ԿՈՍՏԱՆԴԻՆի ծաղկած ձեռագիրը (ձեռ. № 1635, Վենետիկի Մխիթարյան մատենադարան) զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և երկու տերունական պատկերներով («Մկրտություն», «Խաչելություն»):
Ֆիգուրների երկարավրւն ձևերը, ընդհանուր թեթևությունը և նուրբ գծանկարը աղերսներ ունեն XI դ. բյուզանդական մանրանկարչության հետ:
Քրիստոսի խաչելության տեսարանում ԿՈՍՏԱՆԴԻՆը ձգտել է ընդգծել պատումի ողբերգական կողմը՝ որոշ առումով կանխելով այն նորամուծությունները, որոնք առկա են հայկական և բյուզանդական XIII դ. ձեռագրերի խաչելության պատկերագրություններում:
ԿՈՍՏԱՆԴԻՆի և Գրիգոր Մլիճեցու մանրանկարչության մեջ նախանշած փուլի հիմքի վրա մշակվել է Կիլիկիայի մանրանկարչական դպրոցի ինքնատիպ, նրբագեղ ոճը:
Գրակ.
Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ. Ե., 1964:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


