ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑԻ
Տաղերգու:
Ծննդյան թիվն՝ 1250-ական թթ., Երզնկա:
Մահ. 1314-28-ի միջև:
Մանուկ հասակից մտել է վանք, ուսանել է Եկեղյաց գավառի դպրատներից մեկում՝ Տիրաշենի մենաստանում:
Նրան է վերագրվում 27 քերթված, որոնցում արտահայտել է Երզնկայի արհեստավոր. և առևտր. շերտերի աշխարհիկ, ազատամիտ տրամադրություններն ու աղանդավոր, գաղափարները, որի համար ենթարկվել է հալածանքի:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑու բնության երգերը հիմնականում գարնան ու լույսի փառաբանումն են («Մեծ գոհութիւն հարիւր հազար», «Այսօր եղեւ պայծառ գարուն», «Գարունն լինի ուրախութիւն»):
Լույսը բանաստեղծի ըմբռնումներում խորհրդանշում է արարում, խելք, իմաստություն:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑու սիրո տաղերն ընդարձակում են հայ միջնադարյան բանաստեղծության ընդգրկման սահմանները՝ նշանավորելով նրա նոր ու բարձր աստիճանը:
Հայ գրականության մեջ առաջին անգամ ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑԻն է ստեղծագործության նյութ դարձրել կնոջ ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև ներաշխարհը, կնոջ առաջնային բնութագիրը համարել է լույսը («լուսին սուրաթով լոյս», «զինչ արեգական լոյս», «լուսեղէն լոյս»), գոյության հիմքը, կենաց աղբյուր լինելը:
Երկեր.
Կոստանդին Երզնկացի, ԺԴ դարու ժողովրդական բանաստեղծ եւ յիւր քերթուածները, ուսումնասիր. հրտ. Մ. Պոտուրյան, Վետ., 1905:
Տաղեր, աշխատասիր. Ա. Սրապյան, Ե., 1962:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


