ՀԱԿՈԲ ԱՆԱՍՅԱՆ ՍԵԴՐԱԿԻ
Պատմաբան-աղբյուրագետ, մատենագետ-բանասեր:
Ծնվ. 15.05.1904թ., ք. էսքիշեհիր (Խարբերդի նահանգ):
Մահ. 28.01.1988թ., Լոս Անջելես:
Հ.Հ. Անասյանի հայրը:
Կալիֆոռնիայի համալսարանի պատվ. դ-ր (1984):
Ավարտել է Ս. Ղազարի ճեմարանը:
1947-77-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմ. ինստ-ի ավագ գիտաշխատող,
1979-88-ին՝ Կալիֆոռնիայի համալսարանի մերձավորարլ. ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից:
Ուսումնասիրել է հայ ազատագրական շարժումները («XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում», 1961), գիտ. շրջանառության մեջ դրել Բյուզանդիայի («Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին», 1957) և XVII դ. լեհ-թուրք. հարաբերությունների («Յովհաննէս Կամենացի, Պատմութիւն պատերազմին Խոթինու», 1964) պատմությանը վերաբերող հայկական աղբյուրներ, Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» երկը:
Հատկապես արժեքավոր է ՀԱԿՈԲ ԱՆԱՍՅԱՆի «Հայկական մատենագիտություն» (հ. 1-3, 1958-2004) աշխատությունը:
Երկեր
Մանր երկ., Լոս Անջելես, 1987:
Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը (մատենագիտություն), Ծ., 1976:
Հայ համաբարբառային գրականությունը ն հայ մատենագրության համաբարբառը (աղբյուրաբանական և բնագրաքննական ուսումնա-սիրություն), Ե., 1972:
«Հայկական հարցը» և հայկա-կան կոտորածները, Կահիրե, 1995 (համահեղինակ): Նամականի (Ընտրանի), Ե., 2004
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


