ՀԱԿՈԲ ԱՔԸՍԿԱԼ (Ագըսկալ)
Հոգեբույժ, սեռագետ:
Ծնվել է Բեյրութում, Ագըսկալյան ընտանիքում:
Պատանի տարիքում աշխատակցել է բեյրութահայ մամուլին գրական գործերով:
Ուսանել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում:
1968-ին համալսարանի գիտական ուսումնասիրության մրցույթում շահել է առաջին մրցանակ:
1969-ին աշխատություն է հրատարակել մարդու սեռազգայնության մասին:
Տեղափոխվելով ԱՄՆ՝ դարձել է Քալիֆորնիայի համալսարանի հոգեբուժության ակադեմիայի ուսուցչապետ, նույն համալսարանի Դեպրեսիայի միջազգային կենտրոնի պատասխանատու վարիչ:
Հինգ տարի եղել է ԱՄՆ-ի Ազգային հոգեբուժական միության դեպրեսիայի բաժնի պատասխանատու վարիչը Ուաշինգթոնում:
Ստեղծել է ուղեղային հիվանդությունների բուժման նոր մեթոդ, որին հետեևում են բժիշկներ Իտալիայում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում, ճապոնիայում:
Արժանացել է տարբեր պարգևների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |