HARUTYUN CHANKYULYAN (Kaycik Hachi) / ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԿՅՈՒԼՅԱՆ (Կայծիկ Հաճի)
Ծնվ. 1856թ, Վան:
Մահ. 1915թ.,
Մեծ եղեռնի զոհ, նահատակվել է աքսորի ճանապարհին:
ՍԴՀԿ անդամ:
1890-ի հուլիսի 15-ի Գումգավուի (Կ. Պոլսում) ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից:
Ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը հետագայում փոխվել է ցմահ բանտարկության (մինչև 1896-ը՝ Ակրայի բանտում):
Ազատ արձակվելով՝ 1897-ին անցել է Կիպրոս:
Աշխատել է հաշտեցնել պառակտված Հնչակյան կուսակցության երկու թևերը.
1898-ին Կահիրեում հրատարակել է «Դիմակաւորներ» գրքույկը, որտեղ քննադատել է հնչակյան վերակազմյալ (1896-ից) թևերին:
Փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն ապարդյուն:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հաստատվել է Կ. Պոլսում,
գործել Հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում,
ընտրվել ազգային երեսփոխան:
Երկ.
Յիշատակներ հայկական ճգնաժամէն, մաս 1-5, ԿՊ, 1913:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |