HENRIK ANASYAN HAKOBI / ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍՅԱՆ ՀԱԿՈԲԻ
Դիրիժոր, կոմպոզիտոր, գրող, հասարակական գործիչ:
Ծնվ. 10.04.1937թ., Երևան:
Հ. Ա. Անասյանի որդին:
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1966):
1962-78-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոյի երաժշտ. բաժնում,
1966-67-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի,
77-ին՝ երգի-պարի անսամբլի դիրիժոր:
1978-ից բնակվում է Լոս Անջելեսում:
1978-ին ստեղծել է «Սիփան» երգչախումբը (ելույթներ Երևանում՝ 1990, 1991, 1997), եղել «Սարդարապատ» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը:
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍՅԱՆը ստեղծել է «Սրբազան համերգ» շարքը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, գրել «Հայրենիք և սեր», «Սայաթ-Նովա» սյուիտները, «ճանապարհ» սիմֆ. պոեմը, կոնցերտ՝ դուդուկի և նվագախմբի համար, խմբերգեր, երգեր («Սիրում եմ», «Երազ աղջիկ» ևն):
Հեղինակ է երաժշտ. գործերի («Իմ հայրենիք», «Կռունկ, բարով դառնաս», 1997), գրակ., երաժշտագիտ., հրապարակախոս, հոդվածների ժող-ի' «Լուռ ցավեր» (1990), «Այս եմ ես...» (հ. 1-4,1993-2004) և այլ գրքերի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |