ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ

Ծնվ. 1726թ., Համադան (Իրան):
Մահ. 02.08.1809թ., Կալկաթա (Հնդկաստան):
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
1744-ին ընտանիքով տեղափոխվել է Կալկաթա,
1751-ին մեկնել Անգլիա:
1757-58-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին:
Հայկական անկախ պետության վերականգնման համար Անգլիայի աջակցությունն ստանալու ակնկալությամբ 1758-ին տեսակցել է Անգլիայի վարչապետ Ու. Պիտտի հետ, սակայն համոզվել է, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը:
1759-ին եկել է Հայաստան,
1760-ին եղել Էջմիածնում:
1761-ին մեկնել է Ս. Պետերբուրգ, կանցլեր Մ.Ի. Վորոնցովին և փոխկանցլեր Ա.Մ. Գոլիցինին շարադրել Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրացական դաշնային պետություն ստեղծելու իր ծրագիրը:
1763-ին Մ. Բաղրամյաևի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի համաձայնությամբ սկսել է եվրոպական ռազմարվեստով վարժեցնել վրացական զորքը:
Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Հովնան Մշեցու հետ:
Վերջինս ապստամբություն էր նախապատրաստում Արմ. Հայաստանում ն. Հերակլին խնդրել է ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆին վրացական ջոկատով ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից:
1764թ-ին Հերակլ II-ը ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆին արտաքսել է Վրաստանից (հակաֆեոդալական հայացքների պատճառով):
Նրա ազատագրական ծրագրի մասին տեղեկացած Երևանի պարսից խանի վրեժխնդրությունից խուսափելու համար Սիմեոն Ա Երևաևցին ևս մերժել է ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆին:
Երկու տարի ապրելով Հս. Կովկասի լեռնականների մոտ՝ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆը Վրաստանը և Ղարաբաղը զերծ է պահել նրանց ասպատակություններից:
1766-ին Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել:
1767-ին վերադարձել է Վրաստան, սակայն դարձյալ արտաքսվել է և մեկնել Հնդկաստան.
1773-ին սերտ հարաբերություններ է հաստատել Շ. Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի գործունեությանը:
1777-83-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը:
1783-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում:
1788-ին գրել է «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները» (1792, 1918, անգլ., հայ. թրգմ., 1958) ինքնակենսագրական երկը, որը հայ ազգ-ազագրական շարժումների պատմության արժեքավոր աղբյուր է:
ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆը բուրժուադեմոկրատական լուսավորչական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչն է հայ իրականության մեջ և մեծապես ազդել է հայ ազատագրական գազափարաբանության վրա:
Գրակ.
Լեո, Երկ. ժող., հ.Յ, գիրք 2, Ե., 1973:
Иоаннисян А. Р., Иосиф Эмин, Е., 1989.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

