ՀՈՎՍԵՓ ԼԱԶՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ (ԳԵՐԱՍԻՄԻ)
Պետ., քաղ. գործիչ:
Ծնվ. 1888թ., Ախալցխա:
Մահ. 1943թ.:
1908-12-ին Ռիգայում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան քարոզչություն:
1913-17-ին աշխատել է Բեռլինում, հաճախել Ո. Լյուքսեմբուրգի և Կ. Լիբկնեխտի դասախոսություններին:
1917-ի հոկտեմբ. հեղաշրջումից հետո տեղափոխվել է Բաքու, խմբագրել «Կավկազսկայա կրասնայա արմիա» (ռուս.) թերթը, ընտրվել ԴԿ(բ)Կ 8-րդ համագումարի պատգմ.:
1920-ին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Երևան, նշանակվել Խորհրդ. Հայաստանի ռազմ, գործերի ժողկոմի տեղակալ, բանակի քաղվարչության պետ:
ՀՈՎՍԵՓ ԼԱԶՅԱՆ ին է հանձնարարվել Լոռվա գյուղացիության ապստամբության կազմակերպումը, որի շնորհիվ վրաց մենշևիկյան լծից ազատագրվեց «Լոռու չեզոք գոտին» և վերամիավորվեց Հայաստանին (ապստամբության հաջող ավարտի համար Լ. Հայաստանում առաջինն է պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով):
1922-ին սովորել է Մոսկվւսյի ԴԿ (բ)Կ կենտկոմին կից դասընթացներում, ապա՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստ-ում: 1934-37-ին դիվանագիտ. աշխատանք է կա տարել ԽՍՀՄ-ում Մեծ Բրի- տանիայի դեսպանատանը, եղել ՏԱԱՍ-ի թղթակից: Բռնադատվել է, աքսորվել և աքսորում վախճանվել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


