ՀՐԱԶԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՄՈՒՇԵՂԻ
Ճարտարագետ,
այրվող գազանավթային շատրվանների հրշիջման մասնագետ, ճարտարագետ, գնդապետ:
Ծնվ․ 20.04(02.05).1890թ․, Բաքու։
Մահ․ 18.03.1976թ․, Մոսկվա։
Լ. Հ. Մամիկոնյաևցի հայրը:
Ավարտել է Տոմսկի (Ռուսաստան) տեխնոլոգիական ինստիտուտը (1914):
1931-ի ապրիլի 7-ին, ԽՍՀՄ-ում առաջին անգամ,
ՀՐԱԶԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑի առաջարկած եղանակով՝ պայթյունի օգնությամբ հանգցվել է գազի շատրվանի ութ ու կես ամիս տևած հրդեհը (Մայկոպի մոտ):
1943-86-ին աշխատել է ԽՍՀՄ ՆԳՆ հրդեհային պաշտպանության գլխ. վարչությունում,
1968-76-ին՝ Նավթի ՀամԳՀ և նախագծային ինստիտուտում:
Մշակել է այրվող գազանավթային շատրվանների արագ հրշիջման նոր մեթոդ և տեխնիկա:
ՀՐԱԶԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑի ղեկավարությամբ ու մասնակցությամբ են մարվել հրդեհներ մի շարք երկրներում և Ռուսաստանի Գրոզնի, Օրենբուրգ, Սարատով քաղաքներում:
ՀՐԱԶԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑը զգալի ավանդ ունի նաև Հայաստանում ռազմականացված հրդեհային պաշտպանության կազմակերպման գործում:
Երկեր.
Тушение пожаров мощных газовых и нефтяных фонтанов, М., 1971.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


