ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
Ծնվ. 13.03.1947թ., Բեյրութ:
Ճարտարապետ:
Ավարտել է ԵՊԻ (1970):
1970-ից աշխատում է ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում:
ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆի նախագծերով և հսկողությամբ վերականգնվել են.
Հովհաննավանքի(1998),
Սաղմոսավանքի(1998),
Կեչառիսի (1999),
Ամաղուի Նորավանքի (Ս. Աստվածածին «Բուրթելաշեն» եկեղեցիով, 1980-99) համալիրները,
Արենիի Ս. Աստվածածին (1998) եկեղեցին,
Հաղպատի վանքի սեղանատունը (1976) և այլն:
Անիի Մայր տաճարի վերականգնման ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆի նախագիծը՝ Թ. Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա,
1993-ին արժանացել է մրցանակի,
կառուցվել են Աշտարակի Ս. Սարգիս (1986),
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս. Աստվածածին (1995),
Չարբախի Ս. Խաչ (2005),
Բերձորի Ս. Համբարձման (1998),
Խորենիա գ-ի (Ախալքալաքի շրջան) Ս. Աստվածածին (1997),
Մարմարաշեն գ-ի (ՀՀ Արարատի մարգ) Ս. Գևորգ (2002) եկեղեցիները և այլն:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |