ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ (Ալիշանյան Քերովբե Պետրոս Մարգարի)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Իտալիա

ՀԱՄԱՌՈՏ
Պատմաբան, բանաստեղծ, բանասեր, աշխարհագրագետ, թարգմանիչ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 06(18).07.1820թ., Կ. Պոլիս:
Մահ. 09(22).11.1901թ., Ս. Ղազար, Վենետիկ:

ԸՆՏԱՆԻՔԸ
Նյութեր չկան:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Կրթվել է ծննդավայրի Վ. Չալխյան վարժարանում'(1830-32), ապա` Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-41):

ԳԻՏ. ԱՍՏԻՃԱՆԸ
Նյութեր չկան:

ՎԱՍՏԱԿՆԵՐԸ
Դասավանդել է Վենետիկի Ռափայելյան (1841-50), Փարիզի Մուրատյան (1859-61,1848-ից տեսուչ) վարժարաններում:
1849-51-ին` «Բազմավեպի» խմբագիր,
1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը:
Ղ. Ալիշանը գրակ. ասպարեզ է իջել որպես բանաստեղծ, նրա ստեղծագործությունը դարձել է ազգ-ազատագր. ձգտումների արձագանքն ու արտացոլումը:
Հրատարակել է «Հրազդան», «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Մասիսու սարերն», «Պլպուլն Ավարայրի», «Վերջին երգ վիրաւոր բամբռահարին» բանաստեղծություններն ու պոեմները, «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ. 1-2, 1869-70) պատմագեղ. արձակը:
Ա. երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիր Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար դպիր»):
Ղ. Ալիշանը եղել Է հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից («Հայոց երգք ռամկականք», 1852, տրված են հայ. բնագրերն ու անգլ. թրգմ.):
Իր լավագույն գործերով նա հաղթահարել Է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար` դառնալով այդ ուղղության հիմնադիրը հայ գրականության մեջ:

ԿՅԱՆՔԸ
1838-ից` Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ:

ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:

ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
«Քաղաքական աշխարհագրութիւն...» (1853) ծավալուն աշխատությունում ներկայացնել աշխարհի քաղ. աշխարհագրությունը XIX դ. կեսերին, արժեքավոր տեղեկություններ հաղորդել ժողովուրդների պատմության, մշակութ. կյանքի, բարքերի ու սովորույթների մասին՝ ընդգրկելով նաև հայաբնակ գաղթավայրերը. «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ Մեծ Հայքի գավառների ու բնակավայրերի պատմաաշխարհագր. բնութագրություններն են:
«Նշմարք հայկականք»-ում (1870) անդրադարձել Է Հայաստանի տեղանուններին, պատմ. իրադարձություններին, նյութ, մշակույթի հուշարձաններին:
Պատմաաշխարհագրական բնույթի կոթողային երկեր են «Սիսուանը» (1885), «Այրարատը» (1890), «Սիսականը» (1893), «Շիրակը» (1881):
Ներսես Շնորհալու գործունեությանը, նրա հարուստ ժառանգությանն ու ժամանակաշրջանին նվիրված է «Շնորհալի և պաիագա իւր» երկը (1873):
«Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» մենագրությունում (1895) Ալիշանը բնութագրել է հայկ. բնաշխարհի շուրջ 3400 տեսակբույսեր ու ծաղկատեսակներ, անդրադարձել դրանց մասին ժող. զրույցներին, բուժ, հատկություններին:
«Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) երկում ներկայացրել է հայկ. հեթանոս, կրոնը, աստվածությունները, պաշտամունքները, հավատալիքները:
Ալիշանը թողել է նաև բազմաթիվ չտպագրված աշխատություններ:
Մեծ է նրա ներդրումը «Գիրք վաստակոցի» (1877), մի շարք պատմագիրների` Վարդան Մեծ Արևելցու (1862), Կիրակոս Գանձակեցու (1865), Լաբուբնայի (1868), Խոսրով Անձևացու (1869), Սմբատ Սպարապետի (1876) երկերի, «Սոփերք հայկականք» (հ. 1-22, 1853-61) մատենաշարի հրապարակման գործում: Թարգմանել է Ջ. Միլտոնի, Ջ. Բայրոևի, Ֆ. Շիլլերի, Հ. Լոնգֆելլոյի գործերից:


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Ֆրանսիայի ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1866),
Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի (1894) և Ս. Պետերբուրգի (1896) Հնագիտ. ընկերությունների, Վենետիկի (1896) և Ենայի փիլ. (1897) ակադ-ների պատվ. անդամ:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6067
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՇՈՏԻ Պատմաբան: Պատմ. գիտ. դ-ր (1998): 1995-ից՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հիմնադիր-տնօրեն: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott