ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Հրապարակախոս, գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան, մանկավարժ:
Ծնվ․ 17.10.1830, Զմյուռնիա։
Մահ․ 02.01.1901թ․, Զմյուռնիա։
Ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան (1845), Փարիզի Սամուել Մուրատյան (1850) վարժարանները:
Ազատ ունկնդիր է եղել Քեմբրիջի հւսմալսաիւսնում (1856-57):
1851-ին Մ. Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է Աղաբեկյան ուսումնարանը:
1853-ին ուսուցչություն է ստել Կ. Պոլսում:
Ղրիմի պատերազմի (1853-56) ժամանակ բանակում ծառայել է որպես թարգմանիչ:
1860-65-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետ:
1862-ին մասնակցել է Զեյթունի ապստամբների օգտին կատարված հանգանակությանը, հրապարակել Կիլիկիայում թուրքական քաղաքականությունը դատապարտող հոդվածներ:
1865-99-ին աշխատել է Զմյուռնիայի Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում:
1871-1901-ին Զմյուռնիւսյում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը, որտեղ տպագրվել է նաև նրա «Սեւ լեռին մարդը» վեպը և այլ երկեր:
Լույս են տեսել ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐՅԱՆի «Հայկական նամականի» (1872) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1880) հրապարակախոս, հոդվածների ժողովածուները, «Համառօտ ընդհանուր պատմութիւն դպրոցաց համար» (հ. 1-3, 1875-78), «Համառօտ պատմութիւն Հայոց մինչեւ մեր օրերն» (1887) դասագրքերը:
Թարգմանել է Վոլտերի, Գյոթեի, Ժյուլ Վեռնի, Վ. Սկոտի, Լ. Տոլստոյի և այլ գրողների երկեր, «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով):
ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐՅԱՆը XIX դ. 60-80-ական թթ. հայ ազգ-ազատագրական շարժման գաղափարախոսներից է. հայ ժողովրդի ազատագրումը կապել է զինված պայքարի հետ:
Երկեր.
Երկ., Ե., 1966:
Գրակ.
Ասատուր Հրանդ, Դիմաստուերներ, ԿՊ, 1921:
Ղազարյան Հ.Մ., Մւստթեոս Մամուրյան, Ծ., 1961:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


