ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ
Քնարակոլորատուրային սոպրանո։
Ծնվ.` 7.5.1944թ., ք. Ալավերդի:
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1972)։
1972-ից` ՀՀ հեռուստառադիոյի, 1974-ից` նաև Հայֆիլհարմոնիայի մենակատար։
1988-ից բնակվում է ԱՄՆ-ում։
Երգացանկում են արևմտաեվրոպ., ռուս և հայ դասականների արիաներ, ռոմանսներ, երգեր, հայ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ շարքեր, հայ միջնադար, տաղեր ու շարականներ։
Հավաքել ու մշակել է ազգագր. երգեր։
Ա-ի կատարմամբ հայտնի են «Ծամթել», «Նարոյ-նարոյ», «Ջանիման», «Նանի բալամ», «Մի լա մայրիկ» ևն։
Միջազգ. մրցույթների (1971, Մոսկվա, ժող. երգի միջազգ. կոնգրես, 1973, Վորոնեժ, համամիութ. երգի մրցույթ՝ ոսկե մեդալ և 1-ին կարգի դիպլոմ, 1973, Բեռլին, համաշխ. 10-րդ փառատոն՝ ոսկե մեդալ և 1-ին կարգի մրց., 1974, Ալմա Աթա, Ասիայի և Աֆրիկայի երկրների 6-րդ փառատոն՝ լավագույն կատարողի դիպլոմ) դափնեկիր։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |