ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ ԱՎԵՏԻՍԻ

ՀԱՄԱՌՈՏ
Հաս. գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 1888թ., Իգդիր:
Մահ. 19.02.1965թ., Վաշինգտոն:
ԸՆՏԱՆԻՔԸ
Ա.Ա. Ահարոնյանի որդին։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Սովորել է Իգդիրի ռուսական, ավարտել Երևանի պետ. գիմնազիան (1908)
1908-ին ընդունվել է ՄՊՀ իրավագիտ. բաժինը:
Վ. Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել այդ տարիներին, Մոսկվայում։
ԳԻՏ. ԱՍՏԻՃԱՆԸ
Նյութեր չկան:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին կամավորագրվել է Անդրանիկի գումարտակին՝ թարգմանիչ-գրագրի պարտականություններով։
Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս։
Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով,
1948-58-ին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում,
Վաշինգտոնում բացել Ահարոնյան դպրոցը,
կազմել հայերենի «Հրազդան» դասագիրքը։
ԿՅԱՆՔԸ
Կազմակերպել է հանգանակություն՝ դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար։
ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ՝ հոր մոտ, 1923-ին՝ ԱՄՆ։
1964-ին այցելել է Հայաստան:
ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:
ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Հրատարակել է Ա. Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-51)։
Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936։
Րաֆֆի. Կյանքը, Նյու Յորք, 1963։
Անդրանիկ։ Մարդը և ռազմիկը, Բոստոն, 1957։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


