ՄԻՀՐԴԱՏ ԱՄՐԻԿՅԱՆ (Հովհաննես Ամերիկյան) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Ծնվ. 01(13).05.1843թ., գ. Ծինուբան (այժմ՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում)
Մահ. 05(17).02.1879թ., Թիֆլիս:
Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից:
1863-ից՝ Պ. Պռոշյանի, 1864-ից՝ Գ. Չմշկյանի թատերախմբերի դերասան:
1871-1874-ին գործել է Կ.Պոլսում:
Գ. Սունդուկյանի կերպարների՝ Զամբախովի, Սարգսի, Զիմզիմովի («Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Պեպո») առաջին և լավագույն անձնավորողներից էր:
Գ.Հ. Չմշկյանի հետ պայքարել է կեղծ կլասիցիստ. ուղղության դեմ, դարձել հայ ռեալիստական թատրոնի առաջամարտիկներից:
Ֆրանց Մոորի (Շիլլերի «Ավազակներ») լավագույն մեկնաբաններից էր:
1872-73-ին ղեկավարել է «Մշակ» թերթի երգիծանքի բաժինը,
հեղինակ է բանաստեղծությունների, թարգմանությունների:
1874-77-ին գործել է Կ. Պոլսում:
Գրականություն
Հարությունյան Ս., Միհրդատ Ամերիկյան, Ե., 1959:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

