ՄՀԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ
Պատմաբան։
Պատմական գիտությունների դոկտորր (1996), պրոֆեսոր (2002)։
Ծնվ. 11.12.1939թ., Երևան:
Ավարտել է ՀՊՄԻ (1962)։ 1967–ից դասախոսում է ՀՊՄԻ-ում, մինչև 1975-ը՝ նաև գիտ. քարտուղար, 1996-ից՝ հայոց պատմության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են XIX դարի 2-րդ կեսի հայ ազգ-ազատագրական շարժումների, հաս-քաղ. մտքի, 1915-16-ի Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հիմնահարցերին ։ Հեղինակ է «Հայաստանը 1912-1920 թվականներին» (2003) բուհական ձեռնարկի։
Օարգևատրվել է.
ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր (2000),
ՀՀ Կառավարության (ցեղասպանագիտության մեջ ունեցած վաստակի համար) ոսկե (2005),
ՀՀ Մովսես Խորենացու մեդալներ,
Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի հուշամեդալ (2003)։
Երկեր.
Հայոց Մեծ եղեռնը պատմագրության մեջ, Ե., 1993։
Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հարցերը հայ պատմագրության մեջ, Ե., 1998։
Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հիմնահարցերը հետխորհրդային հայ պատմագրության մեջ, Ե., 2005։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |