MNACAKAN TARYAN (MXITARYAN) VARDANI / ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆ (ՄԽԻԹԱՐՅԱՆ) ՎԱՐԴԱՆԻ
Բանաստեղծ, արձակագիր:
Ծնվ. 16.06.1920թ., Վաղարշապատ:
Մահ. 30.09.1999թ., Երևան:
Ա.Մ. Թարյանի և Ն.Մ. Մխիթարյանի հայրը:
Ավարտել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանը (1940):
Հայրենական պատերազմի (1941-45) մասնակից:
1942-ին ծանր վիրավորվել, գերվել է, ազատվելուց հետո՝ 1945-ին, բռնադատվել,
1947-ին արդարացվել:
1947-78-ին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման համակարգում:
Լույս են տեսել ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆի «Իմ սիրած գույնը» (1955), «Գարնանային ծաղիկներ» (1959), «Նավորդները» (1963), «Մի կտոր հաց» (1967), «Ես աշուն եմ նկարել» (1971), «Հույսի հաղթանակը » (1975), «Սիրում եմ ձեզ, երեխանե՞ր» (1980), «Վրիժառուն» (1984), «Մեծ սիրտ» (1986), «Գերությունից գերություն» (1990), «Սրնգահար քամին» (2004) ժողովածուները:
ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |