YANOSH CEC / ՅԱՆՈՇ ՑԵՑ
Նույն ինքը՝ Հովհաննես Ցեցյան:
Ռազմական գործիչ, ռումինիայի բանակի գեներալ (1849):
Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր-տնօրեն (1870-74):
Ծնվ. 08(20).01.1822թ., Գիդոֆալվա (Հորոմսեկ, այժմ՝ Ռումինիայի Կովասնա գավառում):
Մահ. 06(19).09.1904թ., Բուենոս Այրես:
Ռազմական գործիչ, ռումինիայի բանակի գեներալ (1849):
Սովորել է զինվորական ուսումնարանում, ավարտել զինվորական ակադեմիան (1842):
1848թ-ի աշնանը Հունգարական հեղափոխության առաջնորդ Լ. Կոշուտը ՅԱՆՈՇ ՑԵՑին նշանակել է զորավար Ցու. Բեմի հեղափոխական բանակի գլխավոր շտաբի պետ:
ՅԱՆՈՇ ՑԵՑը Տրանսիլվանիայում հաղթական կռիվներ է մղել ավստրիական զորաբանակի դեմ, աչքի ընկել Սիբինի (Սիբիուի) ճակատամարտում (1849-ի մարտի 11), 1849-ի մարտի 19-ին Բրաշովի մոտ հարկադրել է նահանջել ավստրիացիներին օգնության եկած ռուսական զորքերին, ապա Պիշկիի ճակատամարտում պարտության մատնել ավստրիացիներին:
Հեղափոխության պարտությունից հետո տարագրվել է Գերմանիա, հեռակա դատապարտվել մահապատժի:
Համբուրգում հրատարակել է «Բեմի արշավանքը Տրանսիլվանիայում 1848- 1849 թթ.» (գերմ., 1850) գիրքը:
1851թ-ին ՅԱՆՈՇ ՑԵՑն ընդգրկվել է Փարիզում ստեղծված հեղկոմի կազմում:
Հիսաթափվելով Նապոլեոն III-ի քաղաքականությունից՝ նա Ֆրանսիայից անցել է Իսպանիա, Պորտուգալիա, ապա՝ Իտալիա, իր կազմակերպած հունգարական լեգեոնով մարտնչել ավստրիացիների դեմ՝ Ջ. Գարիբալդիի բանակում:
1861թ-ին ՅԱՆՈՇ ՑԵՑն ընտանիքով հաստատվել է Բուենոս Այրեսում:
1865թ-ից ծառայել է արգենտինայի բանակում:
Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիր-տնօրեն (1870-74):
Գրել է «Արգենտինայի Հանրապետության ռազմական աշխարհագրություն» (1885) ձեռնարկը:
Նամակագրական կապեր է հաստատել հայագետ-պատմաբան Խ.Հ. Սոնգոտյանի հետ, աշխատակցել նրա խմբագրած «Արմենիա» հայագիտական հանդեսին:
Բուդապեշտի փողոցներից մեկը կոչվել է ՅԱՆՈՇ ՑԵՑի անունով, Բուենոս Այրեսի զինվորական ակադեմիայի բակում կանգնեցված է նրա հուշարձանը:
ՅԱՆՈՇ ՑԵՑի դիմանկարով թողարկվել են հունգարական դրոշմանիշեր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |