ՅՈՆ ՔԱՋ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ, Քաղաքական-պետական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` ru.wikipedia.org

Նույն ինքը՝ Յոան Հայ:
Հակառակորդները կոչել են նաև Անգութ, Ահարկու, ժողովուրդը՝ «Մոլդովայի հայր»

Զորավար, քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար 1572թ-ից:

Ծնվ. մոտ 1521թ, Սուչավա (այժմ՝ Ռումինիայում):
Մահ. 14.06.1574թ., Ռոշկան (այժմ՝ Մոլդովայում):


Դաժանորեն ճնշել է բոյարների խռովությունները, ռազմավարական նպատակով մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել Յասսի (Յաշ), Մոլդովային միացրել Խոտինի բերդը, ստեղծել իշխանական խորհուրդ, բռնագրավել վանքապատկան կալվածները, իր պատկերով կտրել պղնձե դրամ, մանր հողատեր գյուղացիներից հավաքագրել ուժեղ բանակ:

Փորձել է ստեղծել եվրոպական տերությունների դաշնակցություն ընդդեմ օսմանյան Թուրքիայի:

1574թ-ի ապրիլին ջախջախել է սուլթանի հրամանով Մոլդովա ներխուժած Վալախիայի և Տրանսիլվանիայի իշխանների միացյալ ուժերը, մտել Վալախիա, գրավել Բուխարեստը, ապա Բենդերիի և Աքքերմանի մոտ պարտության մատնել օգնության եկած թուրքական զորքերին:

Սակայն Սելիմ II-ը նրա դեմ է հանել Ռումելիի բեյլերբեյին ու Ղրիմի խանին՝ 200-հազարանոց բանակով, և Յոն Քաջը ստիպված նահանջել է Ռոշկան:

Հավատալով թշնամու կեղծ երդմանը՝ ներկայացել է թուրքական զորաբանակի հրամանատարին և վրանում դաշունահարվել:

Յոն Քաջի կյանքին ու գործունեությանն է նվիրված Բ. Պ. Հաշդեուի «Յոհան իշխան Ահարկու» (ռում., 1865) մենագրությունը:

Գրակ.
Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի եւ Ռումէնիոյ..., հրտ.՝ Ղ. Ալիշան, Վնտ., 1896:
Գրիգորյան Վ., Յաշ քաղաքում հայկական դատարանի մասին վկայող մի ուշագրավ վավերագիր, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1961, № 9:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3770
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ Ագրոքիմիկոս, ԽՍՀՄ-ում հիդրոպոնիկայի հիմնադիրներից: Գյուղատնտեսական գիտ. դ-ր (1940), պրոֆ. (1942), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1950, թղթ. անդամ՝1947-ից): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1956 Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott