YUVELYAN SUMBATOV DAVTI / ՅՈՒՎԵԼՅԱՆ ՍՈՒՄԲԱՏՈՎ ԴԱՎԹԻ
Ծնվ. 1889թ., գ. Կապանա (Քութայիսի նահանգի Մենակի գավառ):
Մահ. 29.08.1960թ., Լենինգրադ:
ԽՍՀՄ պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1935),
գեներալ-լեյտենանտ (1945):
Ավարտել է երկդասյան ռուս. ուսումնարան (1905):
1918-20-ին ծառայել է ԲԳԿԲ-ում,
եղել է զրահագնացքի հրետանու պետ,
զրահագնացքի պետ,
ԱԽՖԱՀ միլիցիայի գծով Միավորված պետ. քաղաքաց. վարչության լիազոր ներկայացուցչի օգնական, բանվորագյուղաց. միլիցիայի վարչության պետ,
Ադրբ. ԽՍՀ պետ. քաղ. վարչության նախագահի տեղակալ,
նախագահ,
ՆԳ ժողկոմատի պետ,
ՆԳ ժողկոմ,
ԽՍՀՄ ՆԳ ժողկոմատի,
ՆԳ նախարարության տնտ. վարչության պետ:
Զորացրվել է 1947-ին:
Եղել է Ադրբ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ:
Ձերբակալվել է 1953-ի հուլիսի 15-ին:
1955-ի դեկտեմբերին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիայի վճռով, «հոգեկան խանգարում» ախտորոշմամբ, հարկադրաբար բուժման է ուղարկվել Լենինգրադի բանտային հոգեբուժարան:
1960-ի օգոստոսի 29-ին գործը կարճվել է ՅՈՒՎԵԼՅԱՆ ՍՈՒՄԲԱՏՈՎի մահվան կապակցությամբ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |