ՌՈՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Երգահան, կինոդերասան:
Ծնվել է 27.01.1919թ., Ֆրեզնո:
Մահացել է 16.01.1973թ., Բևերլի Հիլզ:
Իսկական անունը Անդրանիկ:
Ուիլյամ Սարոյանի հորաքրոջ որդին է:
Սկզբնապես հանդես է եկել թատրոնում:
Գրել է երգեր Սարոյանի խոսքերով՝ համադրելով փոփ երաժշտությունը հայկական մեղեդուն:
Ժողովրդականություն է վայելել նրա «Եկ իմ տունը» երգը, որ կատարվել է Սարոյանի «Որդին» պիեսի բեմադրության ժամանակ:
Ունեցել է նվագախումբ, թողարկել ձայնապնակներ:
Որպես երաժիշտ հանդես է եկել Դեյվիդ Սեսիլ անվամբ:
Նկարահանվել է «Կարմիր այրին», «Երեք սարսափազդու մարդիկ», «Գոռոզն ու սրբապիղծը», «Չինացի Վիկտորը», «Վիվա Զապատա» ֆիլմերում:
Նշանավոր է դարձել «Շերտասկյուռի երգը» (1958) ձայնապնակով, որից 3,5 միլիոն օրինակ է վաճառվել հինգ շաբաթում:
Դուստրը՝ Քերոլ Բաղրամյանը, նկարահանվել է մի քանի շարժանկարներում («Ութանկյուն», 1979):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


