SHAHE ACHEMYAN ARMENI / ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆ ԱՐՄԵՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` litopedia.org

ավազանի անունը` Հովհաննես

Ծնվ. 24.07.1926թ., Հալեպ:
Մահ. 13.07.2005թ., Երևան:
Ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գերեզմանատանը:

Արքեպիսկոպոս (1975),
հասարակական գործիչ,
բանասիրական և փիլիսոփայության դոկտոր (1951, Բրյուսել),
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1996),
ԳՀԽ անդամ (1975-85),
ԵՀԽ-ում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-86),
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր-ղեկան (1995-ից):

Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը (1947, Անթիլիաս, Լիբանան), Բրյուսելի համալսարանը (1951):

1951-60-ին եղել է կաթողիկոսարանի դիվանապետ, միաժամանակ Հայոց եկեղեցու պատմություն է դասավանդել Անթիլիասում ու Բեյրութի կրթարաններում:

1965-ին ձեռնադրվել է եպիսկոպոս,

1960-94-ին՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ և Կալվածոց տեսուչ, լուծել է վանքապատկան հողերի ու կալվածքների իրավակարգի խնդիրը Իսրայելում:

Հին Երուսաղեմի պարսպից ներս՝ հայկական թաղամասում, կառուցել է 32 բնակարանով շենք և տրամադրել հայ չքավոր ընտանիքներին, Ս. Հակոբյանց վանքի (աթոռանիստ) դիմաց Ալեք և Մարի Մանուկյան ժառանգավորաց վարժարանի ու ընծայարանի եռահարկ շենքը՝ կից սրահով, այլ շինություններ:

1978-94-ին՝ «Սիոն» ամսագրի խմբագիր:

1994-ից հաստատվել է Հայաստանում:

Հրատարակության է պատրաստել «Գիրք Սաղմոսաց Դաւթի» (1982), «Ցուցակ Աստուածաշունչ Մատեանի հայերէն ձեռագիրներուն»(1992), «Հաւատոյ հանգանակ. Դաւանանք Հայ եկեղեցւոյ» (2001) գրքերը:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետին է նվիրել իր գրադարանը, հիմնել իր անունը կրող մասնագիտացված գրադարան:

ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆի նախաձեռնությամբ 2001-ին հիմնվել են «Աճեմյան մատենաշարը» և աստվածաբանության ասպիրանտական ուսումնառությունը:

Գրականություն
Բարխուդարյան Վ., Վարդանյան Ռ., Կարախանյան Գ., Շահե Արքեպիսկոպոս Աճեմյան. Կյանքը և գործը, Ե., 2001:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4780
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹՈՐԳՈՄ - ԹՈՒՄԱՆ ԹՈՒՄՅԱՆՑ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott