SHAVARSH TORIKYAN / ՇԱՎԱՐՇ ԹՈՐԻԿՅԱՆ
Իրավաբան, միջազգայնագետ:
Ծնվ, 1926թ., Բեյրութ:
Մահ. 1990թ., Բեյրութ:
Կրթությունը ստացել է Լոնդոնի և Օքսֆորդի համալսարաններում:
Դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում:
Լիբանանում, Քուվեյթում վարել է պետ. բարձր պաշտոններ, ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում՝ միջազգային իրավունքի խորհրդատու, Լավեռնի ամերիկահայ քոլեջում՝ ամբիոնի վարիչ:
1965-70-ին՝ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի,
1974-78-ին՝ Հայ դատի կենտրոնական մարմնի նախագահ:
1975-ին մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ցեղասպանության կանխման և դրա համար պատժի վերաբերյալ զեկուցման քննարկմանը:
«Հայկական հարցը և միջազգային իրավունքը» (1973, անգլ.) աշխատության մեջ հայերի ցեղասպանությունը համարելով թուրքական կառավարության կողմից կազմակերպված կանխամտածված հանցագործություն՝ ՇԱՎԱՐՇ ԹՈՐՒԿՏԱՆը նշել է, որ ՄԱԿ-ի 1948-ի Կոնվենցիան անկասկած կիրառելի է 1915-23-ին հայերի ոչնչացման փաստի նկատմամբ, տվել է թուրքական իշխանությունների գործած հանցանքների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության իրավական վերլուծությունը, հիմնավորել Արևմտյան Հայաստանի նկատմամբ սփյուռքահայերի պահանջների արդարացիությունը:
Երկեր.
The Armenian Question and International Law, 2-nd, La Verna, California, 1988.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |