ՇՆՈՐՀՔ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ
Ավազանի անունը՝ Արշակ,
Ծնվ. 1913թ., գ. Իյտե (Թուրքիայի Յոզկաթ իլ):
Մահ. 07.03.1990թ., Ս. Էջմիածին, թաղված է Կ. Պոլսի Շիշլիի գերեզմանատանը:
Եկեղեցական և գրական գործիչ,
Կ. Պոլսի հայոց պատրիարք 1961-90- ին:
Ավարտել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը (1935):
1955-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:
1941-44-ին՝ Անթիլիասի դպրեվանքի տեսուչ,
1945-ին՝ Լոնդոնի հայոց հոգևոր հովիվ,
1953-56-ին՝ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի (Կսսլիֆոռնիա) առաջնորդ:
ՇՆՈՐՀՔ ԳԱԼՈՒՍՏՅԱՆի հովանավորությամբ Կ. Պոլսում նորոգվել են եկեղեցիներ և դրանց կից դպրոցներ, կառուցվել է պատրիարքարանի նոր դիվանատունը և այլ շինություններ:
Հեղինակ է կրոնաբարոյական, եկեղեցական, աստվածաբանական, բանասիրական, գրական բնույթի երկերի և թարգմանությունների:
Հատկապես արժեքավոր են 1997-ին Երևանում վերահրատարակված «Աստվածաշնչական սուրբեր», «Համաքրիստոնեական սուրբեր», «Հայազգի սուրբեր» գրքերը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

