ՊԱՊԻԿ ԵՆԻՏՈՒՆՅԱՆ (ՆՈՐԱՇ-ԽԱՐՀՅԱՆ) ՄՈՎՍԵՍԻ
Նույն ինքը՝ Զեյթունցի Պապիկ իշխան, Պապիկ փաշա:
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
Ծնվ. 1846թ., Զեյթուն (Լեռնային Կիլիկիայում):
Մահ. 1886թ.:
Զեյթունի իշխանական տոհմից:
Վաղ հասակից մասնակցել է թուրքական բռնակալության դեմ ազատագրական կռիվներին: 1870-ականներին ղեկավարել է Զեյթունի ապստամբությունը, բազմիցս հաղթել թշնամուն:
1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո թուրքական կառավարությունը մեծ ուժեր է ուղարկել զեյթունցիների դեմ, որոնք ՊԱՊԻԿ ԵՆԻՏՈՒՆՅԱՆի գլխավորությամբ շուրջ երկու տարի հետ են մղել հարձակումները:
Ի վերջո թուրքական կառավարությունը բանակցություններ է վարել ՊԱՊԻԿ ԵՆԻՏՈՒՆՅԱՆի հետ:
Փոխզիջումային պայմանագրով ՊԱՊԻԿ ԵՆԻՏՈՒՆՅԱՆը ճանաչվել է Զեյթունի քաղաքագլուխ, Զեյթունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը, իսկ թուրքերն իրավունք են ստացել զորանոց կառուցել քաղաքի մոտ:
Մահացել է՝ թունավորվելով թուրքերի կողմից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


