PETROS KONTURAJYAN NERSESI / ՊԵՏՐՈՍ ԿՈՆՏՈՒՐԱՋՅԱՆ ՆԵՐՍԵՍԻ
Նկարիչ:
Ծնվ. 1905թ., Եդեսիա (այժմ՝ Ուրֆա՝ Թուրքիայում):
Մահ. 23.08.1956թ., Երևան:
1918-ից ապաստանել է Հալեպի ազգային որբանոցում, սովորել Հայկազյան վարժարանում:
1923-ից հաճախել է Մոնպառնասի ազատ արվեստանոցները, Ֆ. Լեժեի ստուդիան, Փարիզի գեղարվեստական ակադեմիան, Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և հնագիտության բաժինները: 1930-ից մասնակցել է փարիզյան ցուցահանդեսներին:
ՊԵՏՐՈՍ ԿՈՆՏՈՒՐԱՋՅԱՆի բնանկարներն ու դիմանկարները («Բանվորական թաղամաս», «Գետափին, քաղաքային տեսարան», «Շագանակ վաճառող աղջիկը» ևն, բոլորն էլ՝ ԺԱԹ) աչքի են ընկնում նուրբ ու թախծոտ տրամադրությամբ:
1947-ին ներգաղթել է Հայաստան, ապրել Լենինակաևում, 1951-ից՝ Երևանում:
Ստեղծել է «Սևան» և «Արաբկիր» նկարաշարերը և այլ գործեր:
Ունեցել է անհատական ցուցահանդես՝ Երևանում (1966, հետմահու):
Գրակ.
Պետրոս Կոնտուրաջյան, Ե, 1966 [Կատալոգ]:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |