ՔԵԹԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Երգչուհի:
Ծնվել է 04.07.1928թ., Աթելբորո, ԱՄՆ
Մահացել է 06.03.1983թ. Հռոմ. թաղված է ԱՄՆ:
Երվանդ Բերբերյանի և ամերիկուհի Լուիզ Սադբերգի դուստրը:
Երաժշտական կրթությունն ստացել է Ւտալիայում, այստեղ ամուսնացել արդիապաշտ երգահան Լուչանո Բերիոյի հետ, կատարել նրա ստեղծագործություններից:
Մասնակցել է Լիսաբոնի, Վիեննայի, Սթրաթֆորգի, Թինգլվուդի, Վարշավայի, Ռավեննայի և այլ երաժշտական փառատոներին:
Կատարել է դասական (Օֆենբախ, Փըրսըլ» Բիզե, Դեբյուսի, Մադերնա) և արդիապաշտ Քեյջ, Դրաքման, Դուֆալո, Սատի) երգահանների ստեղծագործություններ, թողարկել ձայնապնակներ:
Հատուկ նրա համար են գրվել արդիական վոկալ գործերից շատերը:
Կատարել է նաև հայկական երգեր:
Գրել է «Սթրիփսոդի» դիվերտիսմենտը, «Երաժշտական ծիծաղներ», «Մորսի-Քեթի» երկը, երաժշտագիտական հոդվածներ:
Նկարահանվել է «Կյանքը վարդերով լի մահճակալ է» ֆիլմում (1983):
Իտալացի գրող Ումբերտո էկոյի հետ միասին չորս գիրք է թարգմանել անգլերենից իտալերեն:
Նրան համարել են «արդիական երաժշտության Կալասը»:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |