JAMALI / ՋԱՄԱԼԻ
Նույն ինքը՝ Մկրտիչ Տալյան Հովհաննեսի:
Աշուղ:
Ծնվ. 1848թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):
Մահ. 1922թ., Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը:
Շ. Մ. Տալյանի հայրը:
Սովորել է Ալեքսանդրապոլի մասնավոր դպրոցներից մեկում:
Քրոջ ամուսնու՝ Ջիվանու հետ համերգներով շրջագայել է Կովկասի հայաբնակ վայրերում:
Գրել է հայրենասիրական, խրատաբարոյախոսական երգեր:
ՋԱՄԱԼԻն մուհամմաների (հանելուկներ) ամենամեծ վարպետն է հայ բանարվեստի մեջ:
ՋԱՄԱԼու երգերն առաջին անգամ հրատարակվել են 1878-ին` «Սոխակ Հայաստանի» երգարանում:
ՋԱՄԱԼԻն հեղինակ է նաև սիրո թեմայով բազմաթիվ Երգերի, որոնք գրված են անթերի գրական հայերենով և հետաքրքրություն են ներկայացնում գրական աշխարհաբարի զարգացման պատմության տեսակետից:
Երկեր.
Երգիչ Տամալու քնարական երգերը, Ալեքսանդրապոլ, 1892:
Բանաստեղծություններ, Ե., 1967:
Շիրակի հայ աշուղները (ժող.), Ե., 1986:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |