RAFAYEL ISHXANYAN / ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ
Ռաֆայել Ավետիսի Իշխանյան (1922 մարտ 9, Երևան-1995 փետրվար 6, Երևան), լեզվաբան, գրականագետ, մատենագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր 1973, պրոֆեսոր 1978, Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (գնդակահարվել է 1937 թ.) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1933) ընտանքում։ 1939 թ. ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարաննի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թ. զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական Մեծ Պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թ. ավարտում է Պետհամալսարանը։ 1954 թ. ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց»։ 1973 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն»։ 1955-1963 թթ. աշխատել է Հանրային գրադարանում (այժմ Ազգային) ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստուտում։ 1963-1992 թթ. աշխատել է Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991-ից մինչև կյանքի վերջը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |