REGINA XAZARYAN TADEVOSI / ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ
Նկարչուհի:
ՀՀ վաստ. նկարիչ (1985):
Ծնվ․ 17.04.1915թ․, Երևան։
Մահ․ 06.11.1999թ․, Երևան։
Ավարտել է ԵԳԻ (1951):
Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Աիսմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք », 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում:
ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆի արվեստում մեծ տեղ է գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական », 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Ե. Չարենցի տուն-թանգարան, Երևան):
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝ Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967):
Երևանի պատվավոր քաղաքացի է (1995):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |