ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Նույն ինքը Ռուբեն Չիլինկիրյան Հովհաննեսի

Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ:

Ծնվ. 15.02.1885թ., գ. Սիլիվրի (Կ. Պոլսի մոտ):
Մահ. 26.08.1915թ., Մեծ եղեռնի զոհ:

Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911):
1911-14-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում:
1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դ. Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:
1910-ին լույս է տեսել ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի «Կարմիր գիրքը», որն ամվտփում է երեք պոեմ՝ «Զարդի խենթը», «Քրդուհին», «Մարդերգութիւն»:
«Մարդերգություն» պոեմի հիմքում ընկած է մարդկային գոյի խորախորհուրդ վերապրումի գաղափարը:
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿը նպատակ է ունեցել հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրերով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա մտահղացումները:
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի ստեղծագործությունն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրականության մեջ:
Սոցիալական անարդարության, բողոքի ու ընդվզման գաղափարն է արտահայտված «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը», «Այս դանակը », «Փողոց ավլողը» բանաստեղծություններում:
«Թրուպադուրները» բանաստեղծության մեջ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿն արտահայտել է իդեալի և իրական կյանքի ողբերգականության հակադրությունը:

Ազգային-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ:

«Զանգակներ, զանգակներ », «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» և այլ քերթվածներում բարձրացված է (ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում սերը, որը, ըստ նրա, ձգտում է «բացարձակ իդեալին » («Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը»):

Նրա սիրո երգերի շարքը («Երգ Երգոց», «Գինով սեր», «Եկուր», «Ինչո՞ւ», «Սիրո և մահվան Երգը» և այլն) աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ:

Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափ, արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը:

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են:

«Բժիշկին գիրքէն փրցուած Էջեր» (1913) գրքում զետեղված են բժշկական զրույցներ, որոնք հետապնդում են առողջապահական, ուսուցողական նպատակներ:

Դրանք («Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը», «Հարսերուն գաղտնիքը» և այլն) հեղինակի կյանքից վերցված նկարագրություններ են և պատկերված են գեղարվեստական մեծ վարպետությամբ:

Երևանում ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի անունով կոչվել են փողոց, դպրոց:

2013 թվականի սեպտեմբերի 10-ին, Էջմիածնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում, բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարան։

Երկեր.
Երկ., Ե., 1955:
Երկ., Ե., 1985:
Երկ., Անթիլիաս, 1986:
Երկ., հ. 1, Ե., 1995, հ. 2, 1996:
Երկ., Էջմիածին, 1997:
Հատընտիր [հայ. և ֆրանս.], Ե., 2006:
Կարմիր գիրքը. Սիրոյ գիրքը. Ցրիքերթուածներ, Երուսաղեմ, 1944:
Բժիշկին գիրքէն փրցուած Էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1946:

Գրակ.
Հատիտյան Գ., Ռուբեն Սևակ, Ե., 1959:
Ջրբաշյան է., Ռուբեն Սևակ, Ե., 1966:
Կիրակոսյան Վ., Ռուբեն Սևակ, Ե., 1972:
Պետրոսյան Վ., Ռուբեն Սևակը և մեր ժամանակը, Ե., 2003:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9193
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian) Տիեզերք թռած ԱՌԱՋԻՆ հայն է: 1989-ի մարտի 13-18-ին, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք է կատարել «Սփեյս Շաթլ» ծրագրի «Դիսքավերի» տիեզերանավով: Թռիչ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott