SAMVEL XAZARYAN ARMENI / ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԻ
Քանդակագործ, նկարիչ-ձևավորող:
Ծնվ. 20.07.1949թ, Երևան)։
Ավարտել է ԵԳԹհ (1978):
1978-90-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում:
Գործերից են՝ «Կանոն» (1979), «Հավասարակշռություն» (1984, Տաշքենդ), «Ծովինար» (1985, Իջևան), «Հայոց պատմություն», «Փոքր Մհեր» (երկուսն էլ՝ 1989), «Դժոխքի դուռը» (1994), «Ավետում» (1998), Կոմիտասի կիսանդրին (2005, Քվեբեկ, Կանադա) ևն, որոնց բնորոշ են պլաստիկ ձևերի հստակությունը, հավասարակշռվածությունը, գաղափարների փիլ. իմաստավորումը:
Հեղինակ է նաև Գյոթեի «Էդմոնտ» (1998), Դոստոևսկու «Դեռահասը» (2003) գործերի ձևավորումների, գրաֆիկ, թերթերի:
Քանդակներից տեղադրված են Մոսկվայում, Քիշնևում, Բիշքեկում, Սամարղանդում, գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Սոսկվա), Էրմիտաժում (Ս. Պետերբուրգ) և այլուր:
Քանդակի համաժողովի մրց. (1984, Տաշքենդ), բիենալեի արծաթե մեդալ (1986, Թբիլիսի), «Ռիգա-88» միջազգ. կվադրենալեի մրց-ներ և ոսկե մեդալներ, 10- րդ (գավաթ, 1992), 11-րդ և 13-րդ (1994, 1998, ոսկե մեդալներ, Ռավեննա) միջազգ. բիենալեների դափնեկիր:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1997, 2003):
Գրկ.
Тер-Минасян А., Самвел Казарян, Е., 2000.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |