SASHA OGANEZASHVILI / ՍԱՇԱ ՕԳԱՆԵԶԱՇՎԻԼԻ
Նույն ինքը՝ Ալեքսանդր Օհանյան Արշակի:
Քամանչահար,
երգահան,
մանկավարժ:
Ծնվ. 1889թ., գ. Սողանլուղ (այժմ՝ Փոնիջալա գ-ի շրջագծում՝ Թբիլիսիի մոտակայքում):
Մահ. 31.05.1932թ., Թիֆլիս:
Ա. Մայիլյանի արլ. նվագախմբի (Բաքու) մենակատար, հանդես է եկել աշուղ Հազիրիի խմբում (Թիֆլիս):
Համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Իրանում:
1911-ին Բաքվում բեմադրվել է ՍԱՇԱ ՕԳԱՆԵԶԱՇՎԻԼու «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան: Անդրկովկասում գործածության մեջ է դրել քառալար քամանչա:
1920-ին հիմնել է Բաքվի Արևելյան կոնսերվատորիան,
1924-ից մասնակցել է Թիֆլիսի Հայարատան աշխատանքներին:
1926-ին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել է արլ. երաժտության ֆակուլտետը, դասավանդել արլ. երաժշտության տեսություն և ժող. նվագարաններ (սաներից են Ա. Հ. Մերանգուլյանը, Գ. Լ. Միրզոյանը):
Ստեղծել և ղեկավարել է Երևանի ռադիոյի ժող. գործիքների անսամբլը:
Հեղինակ է Անդրկովկասի և պարսկական մոնոդիկ երաժշտության մասին հոդվածների:
Գրակ.
Գեվորգյա ն Գ., Սաշա Օգանեզաշվիլի, Ե., 1973:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |