ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԵՍԱՅՈՒ
Խորհրդ. բանակի գեներալ–մայոր (1942)։
Ծնվ. 25.11.1899թ., Կզըլ-Արվատ (այժմ՝ Թուրքմենստանում):
Մահ. 09.11.1954թ., Երևան:
Ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադ. (1934), ԳՇ ռազմ, ակադեմիային առընթեր հրամկազմի կատարելագործման դասընթացները (1942)։
1936-37-ին՝ Հայկ. հրաձգ. դիվիզիայի 22-րդ հեծյալ գնդի հրամանատար,
1938-40-ին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմ. օկրուգում, մասնակցել Արմ. Բելոռուսիայի ազատագրմանը։
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ, 1942-ի ապրիլից, Վորոնեժի, Կալինինի, 3-րդ մերձբալթյան ռազմաճակատներում ղեկավարել է 46-րդ հրաձգ. դիվիզիայի մարտ, գործողությունները, աչքի ընկել Կորոտոյկի (1942), Օստրովի (1943), Վելիկիե Լուկիի (1943), Տարտուի և Ռիգայի (1944) ազատագրման մարտերում։ 1945-ից 1-ին բելոռուս, ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Վիսլւսյի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանցմանն ու Բեռլինի գրավմանը։
Հետպատերազմյան տարիներին ծառայել է Անդրկովկասյաև ռազմ. օկրուգում։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |