SUREN AVDALBEKYAN XACHATURI / ՍՈՒՐԵՆ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Վիրաբույժ: Բժշկ. գիտ. դ-ր (1967), պրոֆ. (1968), ՀՀ ԳԱԱ ակադ. (1990, թղթ. Անդամ՝ 1977-ից), ՀՀ վաստակավոր բժիշկ (1963):
Ծնվ. 01.07.1920թ., Սուխում:
Ավարտել է ԵԲԻ (1943):
1961-63-ին՝ ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակ-ի դեկան, կրծքային վիրաբուժության ամբիոնի և կլինիկայի վարիչ,
1963-88-ին՝ ԵԲԿԻ հիմնադիր-ռեկտոր,
1997-ից՝ ռեկտորի խորհրդական:
Աշխատանքները վերաբերում են կրծքային և որովայնային վիրաբուժության հարցերին:
Հայաստանում առաջինն է ներդրել ինտուբացիոն նարկոզը (1949), կատարել արմատ, վիրահատություններ՝ թոքերի քրոնիկ, թարախային բորբոքումների (1951) և կերակրափողի հիվանդությունների (1952) ժամանակ, սրտում պատվաստել էլեկտրախթանիչներ (1962):
Ուսումնասիրել է սպիտալուծիչ ֆերմենտների և կենսբանական ակտիվ նյութերի օգտագործման հնարավորությունը թոքերի թարախակալումների բուժման ընթացքում և ֆունկցիոնալ-ձևաբանական ու իմունակենսբանական փոփոխությունները թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ (փորձնականում):
Վիրաբույժների միջազգ. ընկերակցության անդամ (1970), Վիրաբույժների հյուսիսկով- կասյան գիտ.ընկերության պւստվ. անդամ:
ՀՀ Մխիթար Հերացու մեդալ: 1995-ից ՀՀ ԱՍԻ կոչվել է Ա-ի անունով:
Երկ.
Диагностика гнойных заболеваний легких, Е., 1972 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |