ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ ԳԵՂԱՄԻ

Նյարդավիրաբույժ:
Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից:
Բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958):
Ծնվ. 05.04.1921թ., գ. Աղավնատուն (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում):
Ա.Ա. Զոհրաբյանի հայրը:
Ավարտել է ԵԲԻ (1942):
1958-59-ին՝ ԵԲԻ պրոռեկտոր:
1958-ին կազմակերպել է ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետը (1963-ից՝ Լ.Բ. Զոհրաբյան Ս. Գ. Զոհրաբյան ԵԲԿԻ, 1992-ից՝ ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆի) և ղեկավարել նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան:
1960-ին Իրաքում կազմակերպել է նյարդավիրաբուժական կլինիկա,
1971-ին Լուսակայում (Զամբիա)՝ բժշկական համալսարան:
Աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի (կաուզալգիա) համախտանիշի, էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին:
ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ (1960-91), Նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահ (1960-ից),
Նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների,
Եվրասիական նյարդավիրաբույժների (1983),
ՌԴ բժշկատեխ. (2004) ակադեմիաների անդամ:
ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆի անունով է կոչվել Երևանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնը
ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆի նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժ. կլինիկան:
Երկեր.
Патогенез и терапия каузальгического I синдрома, М., 1950;
Диагностические операции при заболеваниях головного и спинного мозга, М., 1955;
Черепно-мозговая травма, М., 1965.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


