STEPAN AXAJANYAN MELIQSETI / ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ ՄԵԼԻՔՍԵԹԻ
Ծնվ. 16(28).12.1863թ., Շուշի:
Մահ. 13.12.1940թ., Երևան:
ՀԽՍՀ Ժող. նկարիչ (1938):
Սովորել է Մարսելի նկարչական ստուդիայում (1886-90),
Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1897-1900),
Բ. Կոնստանի, ժ. Պ. Լորանսի արվեստանոցներում:
Դեռևս ակադեմիական գործերում Աղաջանյանը դրսևորել է բնորդի ներաշխարհը ռեալիստորեն բացահայտելու բացառիկ կարողություն («Բրետանուհին», 1898, «Ակադեմիական էտյուդ», 1899):
1900-ին վերադարձել է Շուշի,
1902-04-ին աշխատել Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, որտեղ մինչև 1921-ը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, պետական նկարչական ստուդիայում:
Այդ շրջանի գործերից են՝ «Նկարչի քրոջ աղջիկը» (1907), «Ա. Ե. Էքմեջյանի դիմանկարը» (1908), «Ինքնանկար» (1909), «Ստորումներ» (1914) ևն, որոնցում շեշտված են կերպարների ազգային, տարիքային, հոգեբանական հատկանիշները:
1921-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան,
1922-29-ին դասավանդել ԵԳԱՏ-ում:
Մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր նկարագրի միասնություն՝ Աղաջանյանը առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով և ռեալիստորեն է պատկերել իր հայրենիքի մարդկանց («Ինքնանկար», «Նկարչի կինը», «Վասիլը», երեքն էլ՝ 1926, «Գրող էմին Տեր-Գրիգորյանը», 1927, «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», 1928, «Երգչուհի Բարոնկինան», 1935 ևն):
Գրկ. Մարաիկյան Ե., Ստեփան Աղաջանյան, Ե„ 1956:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |