STEPAN LUSIKYAN SARGSI / ՍՏԵՓԱՆ ԼՈՒՍԻԿՅԱՆ ՍԱՐԳՍԻ
Կոմպոզիտոր, դաշնակահար:
Ծնվ. 21.02.1956թ., Երևան:
Մահ. 24.02.2001թ., Լոս Անջելես, թաղված է Երևանում):
1981-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործության բաժինները։
1984-2001-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 2000-ից):
1997-ին դասախոսություններ է կարդացել Մ. Լյութերի անվ. համալսարանում (Հալլե, Գերմանիա): 1992-98-ին՝ ՀՀ մշակույթի փոխնախարար,
1998-2001-ին՝ Հոգևոր երաժշտության կենտրոնի ղեկավար:
Գրել է բալետ՝ «Ճպուռն ու մրջյունը» (բեմ.՝ 1990, Երևանի օպերայի և բալետի թատրոն), դաշնամուրային կոնցերտներ, կամերային սիմֆոնիա, լարային կվարտետ, վոկալ և գործիքային մանրանվագներ, երգեր (Վ. Տերյանի, Վ. Թեքեյանի, Ռ. Դավոյանի խոսքերով), թատերական երաժշտություն:
Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների (1975-81, Մոսկվա) դափնեկիր, միջազգային մրցույթի (1996, Գերմանիա) մրցանակ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |