VAHRAM ARAQELYAN BAZMASERI / ՎԱՀՐԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԲԱԶՄԱՍԵՐԻ
Ըմբիշ, մարզիչ:
Ծնվ. 08.07.1949թ., գ. Փարպի, ՀՀ Արագածոտնի մարզ:
ԽՍՀՄ սպորտի վարպետ (1965), ՀՀ վաստ. մարզիչ (1992), ֆիզ. կուլտուրայի վաստ. աշխատող (2002):
Մանկավարժ, գիտ. դ-ր (2002), պրոֆ. (1996):
Ավարտել է ՖԿՀՊԻ (1970):
1998-ից՝ ՖԿՀՊԻ ռեկտոր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն (1967-74):
Գիտ. աշխատանքները վերաբերում են մենապայքարային մարզաձևերի տեսության և մեթոդիկայի հարցերին:
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ (1994),
Հայկական ազգային օլիմպիական ակադեմիայիի տնօրեն (1998),
ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ (1999):
ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2001):
Երկ.
Մենապայքարային մարզաձևերում մարմնի քաշի կարգավորման հիմնահարցերը, Ե., 2001:
Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բնագավառների գիտական հետազոտությունների տեսական հիմունքները, Ե., 2001:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |