VAHRAM TORGOMYAN / ՎԱՀՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆ
Բժիշկ, պատմաբան, բանասեր:
Ծնվ. 20.04.1858թ., Կ. Պոլիս:
Մահ. 1942թ., Փարիզ:
Ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1884):
Եղել է Կ. Պոլսի Կայսերական բժշկական ընկերության փոխնախագահ (1884),
Հիգիենային բարձրագույն խորհրդի անդամ:
1923-ին տեղափոխվել է Փարիզ, ուսումնասիրել Վենետիկի Մխիթարյան միաբանության և Փարիզի Ազգային գրադարանների հայ բժշկության պատմությանը վերաբերող ձեռագրերը, գրել աշխատություններ, XVIII-XIX դդ. հայ բժիշկների կենսագրականներ:
Հրատարակել է Երեմիա Չելեպիի «Պատմութիւն Ստամբուլայ» (հ. 1-3) երկը:
Եղել է Ռումինիայի բժշկապատմաբանների ընկերության պատվավոր անդամ, արժանացել ֆրանսիայի կառավարության «Officier d A՝cademie» կոչման:
Երկեր.
Արդի հնդկահայ բժիշկներ, մաս I, Վնե., 1896:
Դպրոցական առողջապահութիւն, Վետ., 1909:
Հայ թժշկական արձանագրութիւնք, Վնտ., 1931:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |