ՎԼԱԴԻՄԻՐ ՓԻՐՈՒՄՈՎ (ՓԻՐՈՒՄՅԱՆ) ՍԵՄՅՈՆԻ
Խորհրդային Միության դերծովակալ (1975):
Ռազմական գիտությունների դոկտոր (1978), պրոֆ. (1988):
ՀՃԱ ակադեմիկոս (1997):
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991):
Ավարտել է Կասպյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը (1948), Լենինգրադի ռազմածովային ակադեմիան (1963), ԳՇ բարձրագույն դասընթացները (1974):
Ծնվ. 01.02.1926թ., Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր):
Ծառայել է Բալթյան նավատորմում:
1966-74-ին դասավանդել է Ռազմածովային ակադեմիայում,
1974-ից՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի,
1985-90-ին՝ ՊՆ ԳՇ ակադեմիայի ամբիոնի պետ,
1990-ից՝ պրոֆ.:
Աշխատանքները վերաբերում են կիբեռնետիկայի կիրառման հիմնահարցերին, համակարգային տեխնիկային, լուծումների և օգտակարության տեսությանը, գործողություների հետազոտություններին:
Զբաղվել է երկրաքաղաքականության և անվտանգության հարցերով:
ՌԴ բնական ԳԱ անդամ և փոխնախագահ (1991), ՌԴ Անվտանգության խորհրդի գիտխորհրդի նախագահ (1993):
Պարգևատրվել է Պ. Կապիցայի արծաթե (1995) և ոսկե (1996), Պետրոս Առաջինի ոսկե (1996) մեդալներով:
Երկ.
Радиоэлектроника в войне на море, М., 1987 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


