PARANZEM / ՓԱՌԱՆՁԵՄ
Հայոց թագուհի:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ 369թ.:
Անդովկ Սյունու դուստրը:
Կնության է տրվել Տիրանի թոռ Գնել Արշակունուն, որի սպանությունից հետո դարձել Է Արշակ Բ-ի կինը, հռչակվել «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»:
Ըստ Փավստոս Բուզանդի՝ ՓԱՌԱՆՁԵՄն արքունի երեց Մրջյունիկի միջոցով թունավորել Է տվել Արշակ Բ-ի հռոմեացի կնոջը՝ Ողիմպիային (Օլիմպիա) և վերականգնել «առաջին տիկնոջ» պատիվը:
Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց (368) հետո իր ձեռքն Է վերցրել երկրի կառավարումը:
Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պատանդ պահվող որդուն՝ Պապին, Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն Է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11-հազարանոց զորքով ու արքունի գանձերով ապաստանել Է Արտագերս բերդում (Այրարատ նահանգի Արշարունիք գավառում):
Շապուհ ll-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամյա պաշտպանությունից հետո ՓԱՌԱՆՁԵՄը ստիպված անձնատուր է եղել:
Գերեվարվել է Պարսկաստան և սպանվել Շապուհ ll-ի հրամանով:
ՓԱՌԱՆՁԵՄի կերպարը, որպես գեղեցիկ, հպարտ և հայրենասեր հայուհու, պատկերված Է Րաֆֆու, Ս. Զորյանի, Պ. Զեյթունցյանի պատմավեպերում, Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում ևն:
Գրակ.
Հրանտ Արմեն, Փառանձեմ թագուհի, Վնտ., 1962:
* * * *
Արցախյան ազատագրական կռիվներում հերոսի մահով ընկան քաջ հայուհիներ, այդ կռիվներում գործում էր նաև Փառանձեմ թագուհու անվան ջոկատ, որը կռվում էր ադրբեջանական ոճրագործների դեմ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |